Ոչ մի շարժում առաջ

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 14, 2022

Անտարբերությունը` անժամանակ մահ։

Մինչդեռ քար լռությունը քար չի ծալելու, քնաի դեռ զբաղված եք էժան գործերով զբաղեցնելու հասարակությանը։ Իսկ երբ հասարակությունը զբաղվում է, ինչ տալիս եք, ապա ոչ մի շարժում առաջ։ 

 

Լավ ե՞ք, վայելքների մե՞ջ.. Թե՞ քնած եք, չխանգարեմ։ Չէ, խանգարելու եմ։ 

Մենթերы վայրագությունը Եռաբլուրում ու մեր քար անտարբերությունը մի դեմք ունի` երկուսի բաժանված, որը հավեսով մարսվում է։ Ոստիկանապետը դեռ զբաղված է ճժերի հարսանիքներո՞վ, թե կարմիր բերետավորների շեֆ հայկազներին պարգեւատրելու արարողությամբ։ Օրինաչափ է։ 

Երբ լռում եք, իբր տեղյակ չեք, որ լրագրողի նկատմամբ խոշտանգում է տեղի ունեցել, իրավապաշտպանի նկատմամբ բռնություն, որդի կորցրած մայրերի նկատմամբ ստորություն ու անմարդկային վերաբերմունք, ապա չզարմանաք, որ մի օր էլ ձեր երեխաների ներկայությամբ ձեզ են քարշ տալու ասֆալտի վրա ու թքեն ձեր վրա։ 

Ոչինչ չի մոռացվում։ Ոչ էլ հիշողությունը կարճ է.... պատժվելու եք։ 

Լավ լինեք......

Կիսվել