«Մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգևավճար: Պաշտոնական թիվ եմ ասում՝ մոտ 5 միլիոն դոլար, ոստիկանությունը Նիկոլի կողմից ստացել է պարգևավճար: Ավելին մայիսի 11-ին ևս ոստիկանությունը 700 միլիոն դրամ պարգևավճար է ստացել։ Մեկ շաբաթվա մեջ, մոտ 3 միլիարդ դրամ՝ շուրջ 6, 5 միլիոն դոլար, Նիկոլը ոստիկանությանը պարգևատրել է այս ապօրինությունները գործելու համար»,- այսօր, Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր առաջնորդներից՝ Իշխան Սաղաթելյանը