Ողբերգությունը օրենքի մեջ չէ

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 16, 2021

Ինչու՞ որևէ ազգ չի հարձակվում Ֆրանսիայի վրա , ձեռք չի բարձրացնում ֆրանսիացու վրա,կարծում եք պատճառը միայն ֆրանսիական հզոր բանա՞կն է , ոչ իհարկե, ֆրանսիան վաղուց աշխարհում համարվում է մշակութային գերտերություն ։

Ձեռք բարցրացնել ֆրանսիայի վրա, նշանակում է ձեռք բարձրացնել քաղաքակրթության վրա ։ Ինչու՞ մենք պարտվեցինք մեր կոմից ծաղրանքի ենթարկված , անկիրթ ազգին,որովետև նրանց հաջողվեց տարիների ընթացքում մեզ իջեցնել իրենց մակարդակին ։

Բա Կոմիտաս ու Արամ Խաչատրյան ունենաս ու հետները վիճես թե` յարխուշտան մերն է , Փարաջանով ,Փելեշյան , Մալյան ունենաս ու 30 տարում 4 անգամ «մեր բակ» նկարե՞ս,  Քարահունջ ու աստղադիտարան ունենաս ու քոչվոր մի ցեղ քեզ բայրաքթարով հաղթի՞ ։

 

Ֆրանսիական Նանսի քաղաքում արդեն 43 տարի պետական բարձր մակարդակով ներկայացվում են երկրի պոետները, գրական -ստեղծագործական փառատոններ են կազմակերպվում , իսկ մենք խորովածի ու տոլմայի փառատոն ենք անում ։

 

Այո, ֆրանսիայում պոետները չեն մահանում իսկ ապրելուց էլ ապրում են պոետավարի ,իսկ մենք դեռ իրար հայհոյելու համար օրենք ենք հանում ,բայց ողբերգությունը օրենքի մեջ չէ, այլ հայհոյող ազգ դառնալու:

Տիգրան Դավթյան Ֆբ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024