Վտանգված է հայրենիքի փրկությունը. երեկ ԱԺ ամբիոնից հնչեց «հենա, մի քանի հոգի են հավաքվել» միտքը ու սա է կառավարության չափման միավորը, ոչ թե խիղճն է ու հայրենիքի հանդեպ սերն է

Արթուր Հայրապետյան Մայիս 21, 2021

Վտանգված հայրենիքի փրկությունը յուրաքանչյուրիս պարտքն է և չի պահանջում , ո՛չ տարիք , ո՛չ հասակ , ո՛չ սեռ , ո՛չ կրթություն և այլն, բայց երբ գալիս է ժամանակը գործելու , մենք հիշում ենք վերը թվարկվածները ու անտեղի բաժան -բաժան լինում : 

Երեկ այնքան կարևոր էր, որ պետք է բոլորը համախմբվեին ու դուրս գային փողոց կոնկրետ պահանջով՝ ոչնչացնել այդ չարաբաստիկ , կեղծ փաստաթուղթը և պատշաճ կերպով տեր կանգնել սահմանին և սահմանապահին .... 

Կա՞ ավելի կարևոր ու հրատապ օրակարգ , կա՞ ավելի կարևոր ու հրատապ պահանջ , քան այս երկուսն է ... (կարող ենք ավելացնել)

Ամեն մեկդ, որ ձեր դինամիկն ու բարձրախոսը առնում ու գալիս եք հարթակ , հիշե՛ք , որ մեր ներսում՝ անգամ էս օրհասական պահին, կա մտածողություն , որ եթե օր ՝« ՀՀԿ այդտեղ է ես չեմ գա, եթե Ծռերն այդտեղ են ես չեմ գա , եթե Սոֆյա Հովսեփյանը այդտեղ է ես չեմ գա» և այլն ...

 Մարդկանցից նեղանալ պետք չի, որ նման վերաբերմունք է , այլ հասկանալ է պետք, թե ինչու՞ է նման վերաբերմունք և արդյո՞ք կարող է օբյեկտիվ լինել : 

Մեկ անգամ դուրս եկեք այն մտքից , որ դուք քաղաքական գործիչ եք կամ նոր - նոր պետք է դառնաք ու լավ հարթակ է առաջիկա քարոզի համար հմտություն ձեռք բերելու ու էդ բարձրախոսը տվեք քաղաքացիներին , որ իրենց արդար պահանջը ներկայացնեն : Թո՛ւյլ տվեք մարդիկ արտահայտվեն ու թեկուզ և ոչ ճիշտ ու համապարփակ խոսքով , բայց քաղաքացիական գիտակցմամբ հայտնեն իրենց դժգոհությունը: 

 Երկու օր հանրահավաք է , առաջինում քաղաքական գործիչներից միայն ես էի և որևէ անգամ ինձ թույլ չտվեցի կանգնել մեջտեղում մարդկանց հավաքել շուրջս և խոսեի և այո,՜ ինձ համար կարևոր էր , որ պետք է քաղաքացին իր սրտից բողոքը ներկայացնի, իսկ ես իմ հնարավորությունները կունենամ խոսելու : Երեկ մի քանի խմբեր հայտնվեցին ու էլի պառակտեցին , մասնատեցին , ջլատեցին, բայց կարևորը մամուլում հայտնվեցին ... 

Ուրեմն , հարգելի՛ կուսակցականներ , սա որպես առաջարկ և ինչո՞ւ չէ նաև պահանջ եմ ներկայացնում , եթե կարևորում եք այս վտանգավոր փաստաթղթի չեղարկմը , ապա . 

1⚀. Հիշե՛ք , որ չեք գալիս այնտեղ հարթակը «զավթելու » , այլ գալիս եք որպես ՀՀ քաղաքացի և կանգնում եք ժողովրդի կողքին և խոսում եք այն ժամանակ , եթե ձեզ անհատապես և ոչ կուսակցության անունից խոսելու դիմում լինի քաղաքացիների կողմից : 

2⚁. Հիշեք , որ ձեր հետ եկած մարդկանց պետք է զգուշացնեք լինեն չափազանց կոռեկտ , չափազանց զուսպ այլոց նկատմամբ և իրավունք չունեն քաղաքական հողի վրա վիրավորել կամ մինչև անգամ ծեծկռտուք ստեղծեն ձեզ հաճոյանալու համար : 

3⚂ Հարգելի քաղաքացի՛, հիշիր , որ հանրահավաքի գալիս ես ոչ թե ինձ կամ մյուսների համար , այլ քո և քո ծոռների ու կոռների պատառոտվող երկիրը փրկելու համար :  

4 ⚃. Հիշեք, որ երեկ ԱԺ ամբիոնից հնչեց «հենա, մի քանի հոգի են հավաքվել» միտքը ու սա է կառավարության չափման միավորը , ոչ թե խիղճն է ու հայրենիքի հանդեպ սերն է: 

5⚄. Հիշեք, որ ամեն մեկդ մի տեղ տարբեր ժամերի նույն թեմայով հանրահավաք չպետք է անեք , բավական է պառակտվեք: 

6⚅ Այսօր ժամը 18;00 բոլորով հավաքվենք Հանրապետության Հրապարակ և լսենք քաղաքացու պահանջը: 

Գիտե՞ք էս կետերը նշեցի , որ հասկանամ որքա՞ն է ձեր համար կարևոր երկիրը, պետությունը , որքա՞ն է առաջնային ձեր «Ես»-ը : 

Իմ և Ձեր անելիքը այնտեղ միայն պետք է լինի որպես քաղաքացի ներկայությունը և ամեն ինչ անելը , որ սադրանքներ ու ավելորդ ծեծկռտուք ու լարվածություն չլինի : 

Սա բացի առաջարկից նաև ստուգողական թեսթ է բոլոր կուսակցություններին , թե որքա՞ն եք երկիրի անվտանգությունը կարևորում բարձրախոսներից և կկազմակերպվեք ու կգաք Հանրապետության Հրապարակ ժամը 18;00 ին 

Առաջարկում եմ նախնական Arman Mkhitaryan -ին համակարգող , ով երեկ արդեն ձերբակալվել ու ազատ է արձակվել ինքնաբուխ կազմակերպված հավաքի ժամանակ և որպես նվիրյալ հայ և սրտացավ մարդ , իսկ մինչև վաղը արդեն վստահ եմ կձեւավորվի համակարգող խումբն ինքն իրեն և կարևոր պայման է , որ առանց քաղաքական գործիչների :

Արման ջան հուսով եմ անակնկալի գալուց բացի նաև կձեռնարկես այսօրվա հանրահավաքը: Ես գալիս եմ ...  

#Տարածել

#ՈւղարկելՆաևԿուսակցություններին

#ԵթեԹասիբՈւնեք

 

Սոֆյա Հովսեփյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024