«Խաղաղության դարաշրջանում» ենք, բայց խաղաղության դիմաց` թշնամու «գյուլեն» մեր սրտում է

Արթուր Հայրապետյան Մարտ 10, 2022

Քաղաքացիական մեկ անձ վիրավորվել է Արցախում թշնամու կրակոցից, բայց քանի որ երկրի գլուխ` հոգեգեշը զբաղված է միայն «թափ» տալով, ինքը գանհատականներ չի տա։ Արցախում ամբողջ գիշեր կրակոցները չեն դադարել, բայց դե երկրի գլուխը, ի՞նչ անի, բայց որ պետք էր, որ ալամ-աշխարհով մեկ գոռար. «Արցախը Հայաստան է եւ վերջ», եւ այդ դիտավորյալ գոռոցի արդյունքը մինչեւ այսօր չենք մարսում, դրա համար էլ ազգակործանը պատասխանատվություն չի կրում։ 

Չէ, ինքն իրեն թիվ մեկ մեղավոր չի համարում, դրա համար էլ աշխատում է գնահատականներ չտալ։ Չէ, ինքը մեղավոր չի, որ Արցախում այժմ թշանամու կողմից ամենաթողություն է տիրում, դրա համար էլ գնահատականներ չի տա` թույլ է տվել։ Ինքը մեղավոր չի, որ արցախցիներին տնավեր է դարձրել, զոհեր ու վիրավորներ ենք ունեցել, անդառնալի կորուստներ, գերիներ, ովքեր էլ, որ հրաշքով փրկվել են, դատում են, ու դատում են նրա համար, որ չեն զոհվել։ Իրենով մնա, կասի` ոչ զոհեր ունենք, ոչ վիրավորներ, գերիների հարցն էլ վաղուց լուծել է։  

Ողջ գիշեր կրակոցներն Արցախում չեն դադարել։ Քաղաքացիական մեկ անձ վիրավորվել է։ Կանայք եւ երեխաները լքել են գյուղը։ Գերագույն գլխավոր հոգեկան հանցագործը միայն արձանագրում է՝ լարում ունենք, սակայն այս պահին նախընտրում է աշխատել եւ գնահատականներ չտալ։ Գնահատականներ չի տալու, որովհետեւ այն տարածքները, որ մնացել են, թշնամին այնքան է վախեցնելու տեղի բնակչությանը, կրակելու, զոհերի գնով, որ մարդիկ մի օր թողնեն ու հեռանան, որովհետեւ ի՞նչ իմանաս, ի՞նչ խոստումներ են տրվել, եւ հրամանները, ո՞ր կողմից են։ Կարեւորը «խաղաղության դարաշրջանում» ենք, բայց խաղաղության դիմաց` թշնամու «գյուլեն» մեր սրտում է։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024