Խելագարին չեն ատում, նրան զսպաշապիկ են հագցնում ու բուժում

Արթուր Հայրապետյան Հունվար 06, 2021

Խելագարին չեն ատում, նրան զսպաշապիկ են հագցնում ու բուժում: Ամեն գնով մարդկանց համոզել, որ` գուցե մեղավորը իրենք են, որ այսօր բոլոր կողմերից մեզ անտարբերության մատնած, եւ մեր դերակատարումն անգամ հավասարեցնել հողին, միայն արդարանալ, հետո դատավճիռ կայացնել` առանց աղետի չէր կարող պարտությունը։ Ու այսօր մարդիկ մնացել են իրենց պուճուր հալին` թե ինչ եք ուզում, ուզում էիք բոլորիս գլուխն ուտել, այն դեպքում, որ հնարավոր էր, ոչ ոքի գլուխ չուտել, ու ոչ ոքի տանը սուգ չկապել։ Մինչդեռ հազարավոր զոհերի, հազարավոր գերեվարվածների, խոշտանգումների, վիրավորների, տնավեր դարձած մարդկանց հաշվին գլխավոր պարտված ազգակործանը որոշեց անունը փրկել, որ թե` եթե ես չլինեի, ավելի շատ զոհեր կլինեին, ու դավաճանները, որոնք ամեն բան արեցին, որ պարտվենք, այսօր նրանք են մեղավոր, իսկ թե գլխավոր ազգակործանը, ինչ էր ծրագրել, դրա մասին մարդիկ չեն էլ ուզում մտածել, որովհետեւ նրանց ասել են, թե ինչպես մտածել.. ինչպես որ ինքը գիտեր իր անելիքը, որ նախապես իր ուսերին էր առել` անելիքը։ Խառանակչության պատի տակ նա շարունակում էր ազգին բաժան-բաժան անել։ Ստացվել է։ Որովհետեւ հնարավորինս պետք է բաժանել մարդկանց, որոնց հեշտ կլինի կառավարել, հետո ինչպես հարկն է` օգտագործել։ Մեծ հարցերը, մեծ պատասխաններ ունեն, իսկ բորենիների համար մեծ հարցեր չկան, որովհետև նրանք մեծ հարցերը, մեծ պատասխանները խառնում են՝ մեծ-մեծ խոսելու, անարգելու, արդարանալու, եւ վերջապես այնպես են անում, որ նրանց խղճան, հետո ցրցամ են տալիս, որ իրենց նման անասնական բնազդներով առաջացածները շատանան՝ մարդ ուտեն... մեծ բան պետք էլ չի, որովհետեւ մարդու կյանքը ստահակների համար քոռ կոպեկի արժեք չունի, որովհետեւ նրանց իրենց անունն է պետք ու աթոռը, որի վրա պատահական են հայտնվել, ու իրենցից առաջ հաղթանակ տարած, պատմություն կերտածներին հնարավորինս սեւացնել։ Երբ քեզ ուզում են սպանել, լռեցնելու համար, որ այլևս դուրս չգա ճշմարտությունը պատերից դուրս... Դու մահանում ես, դիակները իրականում սկսում են ուրախություն ապրել, որովհետև այլևս ճշմարտության հետ չեն բախվելու, որովհետև նրանք սովոր են ստի, կեղծիքի, վախի, մոլորությունների, արդարության անունից դուրս տալու, իրենց դատարկ գանգատուփը թաքցնելով ապրել, դե ի՞նչ է եղել որ նրանք պտտվում են մոլագարի շուրջ... ու կյանքը անբավարարվածների համար դառնում է հրաշք, որովհետև համբակները նկատել են մահացողի ուժն ու սարսափել են: Հիմա ուզում են վերացնել միտքը, որ վերջնականապես առաջ գան մոլագարները... մոլագարի շուրջ հավաքված մտագարները շուրջպար են բռնել՝ աշխարհը դարձել է մտագարների բանակ, ովքեր ծառայելու համար հերթ են կանգնել, սպասում են իրենց հերթին... իսկ կզարանի պատերը սաղր են, որովհետև ով մտնում է կզարան, ծնկի է գալիս՝ երդվում է ծառայել խելագարին, որ մարդասպան ավազակներին ծառայեց, ու լծվեց նրանց վերադարձին...

Ու մենք շարունակում ենք ինքնախաբեությամբ ապրել, որովհետեւ մեզ շարունակում են խաբել, ու համոզել, որ գուցե ճարը մեզ մեր տնից քշելն է, ու մեր բալեքին մատաղ անելը, որի ընթացքում ոչ հայրենիք պահեցինք, ոչ էլ սերունդ.. ու գլխներիս ենք տալիս անճարությունից..

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024