Խոսքը մեր ազգային միասնության մասին է

Արթուր Հայրապետյան Օգոստոս 30, 2022

... «Թշնամիները մեզ այդ ամենը բացահայտ են ասել, բայց, կարծես թե, մենք չենք ցանկանում լսել: Մենք պետք է նաև գիտակցենք, որ աշխարհի համակարգերի հիմքում միայն շահեր են, և արժեքներ գոյություն չունեն: Ասում են՝ բա Եվրոպան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Չինաստանը թույլ կտան՞ այս կամ այն քայլը: Ամեն երկիր իր շահն ունի: Ինչ է, Եվրոպայում չե՞ն գիտակցում, թե Ալիևն ինչ բռնապետ է: Լավ գիտեն, բայց շահերն այլ բան են պահանջում ու ամեն ինչի վրա աչք են փակում՝ լուծելով իրենց խնդիրները: Իսկ մերի մասին միայն մենք պետք է հետաքրքրվենք: Մեր քննարկումները չպետք է լինեն այն մասին, թե այս կամ այն երկիրն ինչու այսպես կամ այնպես արեց, այլ պետք է տեսնենք, թե այդ գործընթացներն ինչպես կարող ենք օգտագործել մեր շահերն առաջ տանելու համար: Պետք է մտածենք, թե ինչ գործիքակազմ, ինչ ռեսուրսներ ունենք մեր շահերն առաջ տանելու համար: Մինչդեռ այսօրվա դրությամբ աշխարհում մնացել է միայն մեկ հայկական ռեսուրս, այն էլ՝ պառակտված: Խոսքը մեր ազգային միասնության մասին է: Տարբերակներից մեկը տարբեր լինելով հանդերձ միասին, ուս ուսի խնդիր լուծելն է, որ կարողանանք մեր ուզածին հասնել: Բայց այսօրվա դրությամբ սոցիալական ցանցերում անգամ այնպիսի տպավորություն է, որ հայը հային ավելի շատ է ատում, քան թշնամիներին, որոնք ընդամենը մեկ տարի առաջ իրենց բարեկամներին ու տղաներին են սպանել: Արդեն Սփյուռքի տարբեր օջախների են կպնում: Ինչ ասեմ՝ դե, եկեք, այդ վերջին՝ ազգային միասնության ռեսուրսն էլ քայքայենք ու տեսնենք, թե թշնամին մեզ քանի օր է տալիս»,-ընդգծեց Թ. Պողոսյանը: ....

 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024