Զանգվածային խախտումներ

Արթուր Հայրապետյան Հունիս 27, 2021

Երբ ասում ենք ընտրությունների արդյունքներն անվավեր պետք է ճանաչել, ասվածը պետք չէ ընկալել զուտ մաթեմատիկական հաշվարկի տիրույթում: Սա մեկ ձայն այսկողմ, երկու ձայն այնկողմ չէ: Ընտրական գործընթացը ամբողջական գործընթաց է և պատահական չէ, որ մենք օգտագործում ենք համակարգային խախտումներ եզրույթը: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասել է «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը: Նա խոսեց անձնագրերի խնդրի մասին՝ շեշտելով նաև ԿԸՀ նիստում իր կողմից արձանագրած այն հանգամանքը, ըստ որի՝ ընտրության մասնակիցներից 100 հազարից ավելիի անձնագիրը չի աշխատել: Շեշտելով նաև շուրջ 83 ընտրատեղեմասերում վերահաշվարկի ցուցանիշների մասին, երբ «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել էին, նա ընդգծեց. «Եթե դիտարկում ենք այդ թվերը, նաև քվեաթերթիկների անճշտությունը, անձնագրերի ու շրջիկ մեխանիզմի հնարավորության խնդիրը, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մեծ թիվ է ստացվում: Դա ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող թիվն է: Բոլոր հանգամանքները ներկայացվել են Սահմանադրական դատարան: Օրենքը նախատեսում է, որ ՍԴ կարող ենք դիմել այսօրվա ամփոփումից հետո՝ հինգ օրյա ժամկետում: Խախտումներն իրենց ծավալով զանգվածային ու կազմակերպված բնույթ են ունեցել: Խոսքը 200 հազարից ավելի քվեի մասին է: Սահմանադրական արդարադատության փուլ ենք սկսում»: Վարդևանյանը նշեց, որ ՍԴ-ն կարող է 3 որոշում կայացնել: Առաջինը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելն է: «Երկրրոդ՝ անվավեր ճանաչել արդյունքներն ու նշանակել ընտրությունների 2-րդ փուլ, երրորդ՝ արդյունքներն անվավեր ճանաչել և մանդատների բաշխման նոր կարգ սահմանել»,-հավելեց Վարդևանյանը: Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն այսօր արձանագրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 53.91 տոկոս քվե, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոս, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս: Հայաստանում ընտրություններն անցկացվել են հունիսի 20-ին: ԿԸՀ-ն արձանագրմամբ՝ ընտրողների ընդհանուր թվից՝ 2 595 512 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 2 591 316 քաղաքացի: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 1 281 997 է կամ 49.39 տոկոս: 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.news/hy/?p=313829

© 2021 Armenia today

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024