12 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ

Աննա Անտոնյան Հունիս 02, 2021

Մեր տեղեկություններով՝ այսօր առավոտյան հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի սահամանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով հայկական կողմից 12 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։

Մեր թղթակցի հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը նշեց. " Զինծառայողները կոտրվածքներ են ստացել, սակայն որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում"։

 

Հիշեցնենք, որ մինչև այս պահը իրավիճակի մասին ոչ մի տեղեկություն չի հայտնել Պաշտպանության նախարարությունը։

Աղբյուրը ` MediaHub.am 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024